Փորձագետ. ՀՀ-ն հետաքրքրված է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ

Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև լիարժեք ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը կնքվի 2022թ.-ին: Այդ մասին Իզվեստիային հայտնել են ՌԴ-ի արդյունաբերության և առևտրի նախարարությունում:


Փորձագետ Ելենա Կուզմինան հայտարարել է, որ ՌԴ-ից բացի Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ հետաքրքրված է ՀՀ-ն, որն ազատ տնտեսական գոտի ունի Մեղրիում: Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացմամբ հետաքրքրված են նաև Ղազախստանն ու Բելառուսը:


Նա նշել է, որ այժմ ակտիվորեն զարգանում է նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը: Ըստ նրա, այժմ կարևոր է ունենալ իրավաբանորեն հստակ ուրվագծված տնտեսական համագործակցություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35075