ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է՝ նախագահի պաշտոնում իր գործողությունները սատարում է ամերիկացիների 52 տոկոսը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Ձեր սիրելի նախագահին սատարում է Հանրապետական կուսակցության 90 տոկոսը, իսկ ամբողջ երկրում՝ 52 տոկոսը»,– գրել է նա իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ այսպիսի արդյունքներ հաջողվել է հասնել, չնայած իրեն հիմար դրության մեջ դնելու կեղծ լրատվամիջոցների փորձերին։
Gallup սոցիոլոգիական ծառայության տվյալներով՝ հունիսին Թրամփի գործունեության հավանության վարկանիշը հասել է 45 տոկոսի։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35069