Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն են ստացել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նա նկար է հրապարակել նրանց՝ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս։ Բիչախչյանը նաև հրապարակել է Դեն Բիլզերյանի հոր՝ Փոլ Բիլզերյանի նկարը, ով մի քանի տարի առաջ է ստացել ՀՀ քաղաքացիություն։
Օգոստասի 26-ին Դեն Բիլզերյանը հայտնել էր, որ մեկնում է Հայաստան։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35061