Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:


Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար կապերի խորացմանն ուղղված հետագա քայլերը թույլ կտան երկու երկրների հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնել:


Նա իր բարեմաղթանքներն է հղել նախագահ Դոդոնին եւ Մոլդովայի բարեկամ ժողովրդին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35052