Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը

Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը: Բաքվի դատարանը այդպիսի որոշում է կայացրել տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության հայցի հիման վրա:

Ինչպես դատարանում պնդել է նախարարության ներկայացուցիչը՝ կայքը կողմնակալ և զրպարտիչ բնույթի հոդվածներ է հրապարակել, անտեսել է դրանք կայքից հեռացնելու նախարարության պահանջները:

Կայքի խմբագիր Վուղար Գուրդղանլին և նրա փաստաբանը ժամանակ են խնդրել ներկայացված հայցի մանրամասներին ծանոթանալու համար, սակայն դատարանը մերժել է նրանց միջնորդությունը: Նրանք մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34497