ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի հրաժարվի Իրանի հետ տնտեսական կապերից

ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերսկսման դեպքում Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ տնտեսական կապերից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք պայմանագրեր ունենք Իրանի հետ, մեր հարաբերությունները կշարունակվեն: ԱՄՆ-ի որոշումը միակողմանի է, մենք Իրանի հետ օրենքին չհակասող առեւտուր ենք վարում»,- նշել է նա:

Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու մասին եւ խոստացել էր ոչ միայն վերականգնել հիները, այլեւ նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Նա հավաստիացրել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր պայմանագիր կնքել ԳՀՀՊ-ի փոխարեն՝ սակայն միեւնույն ժամանակ գրեթե անհնարին պայմաններ էր առաջ քաշել Իրանի դեմ: ԱՄՆ պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34495