ԱՄՆ-ի նախագահը հույս ունի, որ վերականգնելով պատժամիջոցներն Իրանի դեմ նրանք կհասնեն Թեհրանի ռեժիմի տապալմանը: Սակայն այդ քաղաքականությունը չմտածված է և ոչ իրատեսական: Այդ մասին հայտարարել է գերմանացի փորձագետ Հեննինգ Ռիկեն:
Նա նշել է, որ ամերիկացիներն Իրանի դեմ ունեն մի շարք հարցեր, կապված շիական խմբավորումներին աջակցելու, Իսրայելին սպառնալու, Սաուդյան Արաբիայի հետ կապված հակամարտության հետ:
Ըստ նրա, Թրամփի վարչակազմը ցանկանում է տնտեսապես ճնշելով Իրանին հասնել Իրանում ռեժիմի տապալմանը:
Փորձագետը հավելել է, որ իրանցիների մոտ շատ է զարգացած ազգայնական զգացմունքներն ու նրանք միշտ դեմ են իրենց ներքին հարցերի մեջ արտաքին միջամտությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34486