Ինչի է հասել Նիկոլ Փաշինյանն իշխանության երեք ամսվա ընթացքում

Ուղիղ երեք ամիս առաջ բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի իշխանությունները հանձնվեցին, և Հայաստանում հաղթեց «թավշյա» հեղափոխությունը, որը Ռուսաստանում երբեմն անվանում են «գունավոր», գրում է Взгляд-ը՝ ներկայացնելով, թե ինչի է կարողացել այս ընթացքում հասնել շարժման առաջնորդ և ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ սխալներ է թույլ տվել և ինչ եզրակացություններ կարելի է անել «հայկական ոճով մայդանից»:


ՌԴ-ում ծայրահեղ վատատեսների կանխատեսումները դեռ չեն արդարացել. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դուրս չի հանել ԵԱՏՄ-ից, «ձեռք չի տվել» ռուսական ռազմաբազային և չի թակել ՆԱՏՕ-ի դռները՝ չնայած առաջացրել է Ռուսաստանի արտգործնախարարի դժգոհությունը:


Հեղինակը նշում է, որ շատերի համար հեղափոխությունն անսպասելի էր, չնայած նրան, որ սոցհարցումները ցույց էին տալիս Սերժ Սարգսյանի կառավարության և իշխող Հանրապետական կուսակցության նկատմամբ վստահության չափազանց ցածր ցուցանիշ:
Երկիրն անհավասար կերպով բաժանված էր քաղաքական էլիտայի և դրա հետ կապված օլիգարխների և մնացյալ ամբողջ բնակչության միջև: Այնուամենայնիվ, քչերն էին հավատում իշխանափոխության հավանականությանը, իրավիճակն անհույս էր թվում, գրում է հոդվածագիրը:


Պատմական տեսանկյունից երեք ամիսն աննշան ժամկետ է, դրանից լուրջ եզրակացություններ անելը դժվար է: Ցանկացած քաղաքական գործչի անհրաժեշտ է թեկուզ մեկ տարի իր դիրքերն ամրապնդելու համար, առավել ևս որ Հայաստանը հեռացած էլիտաների խարդախության «շնորհիվ» վերածվել է խորհրդարանական հանրապետության, և Փաշինյանը յուրահատուկ իրավիճակում է՝ գլխավորում է կառավարությունը մի կուսակցությունից, որը խորհրդարանում բացարձակ փոքրամասնություն ունի:


Այնուամենայնիվ, արդեն այսօր կարելի է խոստովանել Նիկոլ Փաշինյանի ներդրումն իշխանափոխության և հեղափոխության հաջողության գործում՝ երկրում նոր կյանք ներշնչելով և փաստացիորեն բնակչությանը վարակելով լավատեսությամբ և հույսերով:


Հարցը, թե արդյոք նա կկարողանա կառավարել երկիրը և արդյոք նա կկարողանա սկզբունքային փոփոխություններ իրականացնել, շարունակում է ակտուալ մնալ, հին կոռումպացված համակարգը չի ցանկանում հեռանալ և պատրաստվում է պահել իր դիրքերը: Ակնհայտ է, որ նոր վարչապետի թիմում բավական չեն ուժեղ կադրերը և տարածաշրջանի հարցերով փորձագետները: Փաշինյանի որոշ նշանակումներ արդեն քննադատության են արժանացել, դա վերաբերում է նաև պրակտիկ քայլերին, որոնք կարելի է անվանել չափազանց կտրուկ և չմտածված, հատկապես այն քայլերը, որոնք դարձել են Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածության պատճառ:


Որոշ հարցերում, սակայն, Փաշինյանի կտրուկ քայլերը շատ տեղին են եղել: Նա անմիջապես սկսել է Հայաստանի նորագույն պատմության շրջանում ամենամասշտաբային արշավը կոռուպցիայի դեմ պայքարում: Լայնամասշտաբ փոփոխություններ են սկսվել ուժային գերատեսչությունների ղեկավարությունում, հարուցվել են տասնյակ քրեական գործեր, փոխվել է երկրի դատարանների, քննչական կոմիտեի, ոստիկանության, գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության ղեկավարությունը: Զուգահեռաբար երկրում հայտարարվել է համաներում, որը թույլ է տվել հայրենիք վերադառնալ շատերին, որոնք կապվում էին քաղաքական արտագաղթի հետ, նաև՝ առկա կոռուպցիոն կանոններով խաղալ չցանկացող գործարարներին: Կազմակերպվել են խուզարկություններ քրեական հեղինակությունների տներում, գրում է հեղինակը՝ նշելով նաև, նրա խոսքով, ամենազգայուն թեման, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետաքննության վերսկսումը:


Այս ամենը կարելի է ցանկության դեպքում անվանել «այլ մեթոդներով հեղափոխական պայքարի շարունակություն», իսկ որոշները դա անվանում են բռնաճնշումներ, բայց այդ ֆոնին երկրում տեղի են ունեցել մարդկանց համար տեսանելի փոփոխություններ: Օլիգարխների նկատմամբ ճնշում է գործադրվել, և նրանք փոխել են իրենց պահվածքը և հռետորաբանությունը, շատերին հնարավոր չէ անգամ ճանաչել: Բավական է համեմատել, թե ինչպես էին իշխանամետ գործարարները շփվում մամուլի հետ մինչև հեղափոխությունը և ինչպես են նրանք փորձում սիրալիր լինել մամուլի և որպես հետևանք՝ հանրային կարծիքի հետ այժմ: Իհարկե, մինչ կատարելություն դեռ շատ կա, բայց առաջընթացն ակներև է, անամոթությունն ու աներեսությունն ակնհայտորեն նվազել են, գրում է հոդվածագիրը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34485

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel