Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանում «ռեժիմի փոփոխության» նպատակ չի հետապնդում

Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների նպատակը երկրի կառավարության վրա ճնշում գործադրելն է, որպեսզի այն «դադարեցնի միջազգային ահաբեկչությանն աջակությունը, ռազմական գործունեությունը Մերձավոր Արեւելքում եւ բալիստիկ հրթիռների ու միջուկային սպառազինության ծրագրերը»:

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նա, միաժամանակ, նշել է, որ Վաշինգտոնն Իրանում «ռեժիմի փոփոխության» նպատակ չի հետապնդում:

Նախօրեին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առաջին փաթեթը, որն ուղղված է ավտոմոբիլային շուկային եւ իրանական տնտեսության մյուս առանցքային ոլորտներին: Երկրորդ փաթեթը՝ ուղղված նավթի եւ էներգակիրների շուկային, կվերականգնվի նոյեմբերի սկզբին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34471