Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Al-Masdar News-ը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը:
Աունը հանդիպումներ կունենա Հայաստանի գործընկերների հետ և կմասնակցի Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։
Սա կլինի Աունի երկրորդ այցը Հայաստան 2016 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34457