Անդամակցելով ՆԱՏՕ-ին Վրաստանը կփորձի Հվ.Օսիայի ու Աբխազիայի խնդիրները լուծել ուժով

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է լուրջ հակամարտության հանգեցնել:


Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն հայտարարել է, ոևր Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նրա հեղավարությանը վստահություն կներշնչի, որ տարածքային խնդիրները հնարավոր է լուծել ուժով:


Նրա խոսքով, անդամակցելով ՆԱՏՕ-ին Վրաստանը երկրորդ անգամ կփորձի Հվ.Օսիայի ու Աբխազիայի խնդիրները լուծել ռազմական ճանապարհով:


Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկիրը չպետք է տարածքային խնդիրներ ունենա:


Ըստ նրա, Վրաստանը կարող է ոգևորվել` ստանալով արևմտյան երկրների ռազմական ու տնտեսական օգնությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34447