Թուրքական լիրան արժեզրկվել է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել էր, որ վերանայում է ամերիկյան շուկային Թուրքիայի առանց մաքսատուրքի հասանելիության հարցը, ինչը կարող է ազդել 1,66 մլրդ դոլարի չափով թուրքական արտահանման վրա, փոխանցում է Reuters-ը:

Թուրքական լիրան այս տարի արժեզրկվել է 27 տոկոսով՝ կապված երկրի նախագահ Թայիփ Էրդողանի ձգտման հետ ուժեղացնել հսկողությունը դրամավարկային քաղաքականության վրա: Այսօր լիրան արժեզրկվել է 2 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային նվազագույն 5,1920 լիրա 1 դոլարի դիմաց:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34430