Ռուսաստանը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը հարաբերությունները վերականգնելու ցանկություն ցուցաբերի։ Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ շփվելը և բարեկամանալն ավելի լավ է, քան եվրոպացի հարևաններին մշտապես միմյանց սխալն ապացուցելը։ «Հույս ունեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և նրա ղեկավարությունը ևս վերջին հաշվով նման եզրակացության կհանգեն»,-հավելել է Մեդվեդևը։
Ռուսաստանի վարչապետը նշել է, որ պատժամիջոցները, ցանկացած տեսակի սահմանափակումները, դիվանագետների արտաքսումը, տնտեսական միջոցառումները Մոսկվան չի սկսել.
«Այս դեպքում գնդակը միշտ նրանց կողմում է, նրանք կարող են ինչ-ինչ շարժումներ անել, որոնք կվկայեն հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին։ Մենք դրան պատրաստ ենք»,-ասել է Մեդվեդևը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34424