Ղազախստանը կարող է նավթ արտահանել Ադրբեջանի տարածքով: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևը:
Նա նշել է, որ այս պահին ղազախական նավթի`ադրբեջանական տարածքով արտահանելու հարցն օրակարգում դրված չէ`ապագայում նավթի արդյունահանման ծավալների մեծացման պարագայում տարանցման այդ ուղղությունը կքննարկվի:
Նշվում է, որ նախորդ տարիներին Ղազախստանը նավթ է արդյունահանել Բաքու-Թբիլիսի-Կարս նավթամուղով: 2016թ.-ից այդ ուղղությամբ ղազախական նավթի տարանցում չի իրականացվում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34407