Իրանի կառավարությունը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին

ԻԻՀ Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթինը ԻԻՀ-ի տնտեսական վիճակը դրական գնահատելով ընդգծել է, որ Իրանի արտարժութային հենարանը չափազանց արդյունավետ է:


ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնմանը, նա նշել է, որ Իրանի կառավարությունը հզորությամբ պատրաստ է դիմակայել պատժամիջոցներին:

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ երեքշաբթի օրը գործադրման կհանձնվի Իրանում արտարժութային նոր փաթեթն և նշել. «Հիմնական ապրանքների, դեղորայքի ու բժշկական սարքերի ապահովման համար որևէ բարդություն չունենք»:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի մայիսի 8-ին, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից հեռանալու և միջուկային պատժամիջոցները առաջիկա վեց ամիսների ընթացքում վերականգնվելու մասին:

Թրամփի այդ քայլն արժանացավ խիստ քննադատության:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34381