Վրաստանի որոշ բնակիչներ չգիտեն ինտերնետն ինչ է. հարցում

Վրաստանի բնակչության մի փոքր մասը ինտերնետի մասին երբեք չի լսել, եւս մոտ քառորդ մասը դրանից երբեք չի օգտվել: Հարցման նման տվյալներ են հրապարակվել, որն անցկացրել է ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI):

Հարցվածների 1 տոկոսը պատասխանել է, որ չգիտի՝ ինչ է ինտերնետը, երբ հետազոտողները հարցրել են, թե որքան հաճախ են համացանց մտնում: Եվս 28 տոկոսը հայտարարել է, որ ինտերնետից երբեք չի օգտվել: Օնլայն կապից օգտվում են Վրաստանի բնակիչների կեսից մի փոքր ավելին, եւս 10 տոկոսը ինտերնետից օգտվում է շաբաթական մեկ անգամ:

Հարցման համաձայն՝ ինտերնետից օգտվող առավել մեծ թվով մարդիկ բնակվում են մայրաքաղաք Թբիլիսիում: Այստեղ 81 տոկոսը մշտապես ինտերնետ է մտնում, եւս 3 տոկոսը համացանցից օգտվում է շաբաթական մեկ անգամից պակաս, իսկ 16 տոկոսն ընդհանրապես չի օգտվում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34374