Խուսափեք Լարսով Հայաստան ժամանելու տարբերակից` հերթի երկարությունը 9-10 կմ է. փոխնախարար

Լարսում կրկին խնդիրներ կան` թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Այս մասին Facebook-յան իր էջում է գրել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ), այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում: Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ»,- գրել է նա։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34362