Իրանը հրավիրել է Ադրբեջանին միանալ նոր երկաթգծին, որը սահմանամերձ Արդեբիլ նահանգում գտնվող Պարսաբադ քաղաքը կկապի Ադրբեջանի հետ:
Նման առաջարկություն հնչեցրել է Իրանի ճանապարհների նախարար Աբբաս Ահունդին`Թեհրանում իր ադրբեջանցի գործընկեր Ռամիս Գուլուզադեի հետ հանդիպմանը:
Ըստ իրանցի նախարարի, դա կարևոր նախագիծ է, որը նման է Աստարա-Աստարա նախագծին և կարող է նպաստել Իրանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ամրապնդմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34175