Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Դերաայում

Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Շաջրա բնակավայրում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին ամենախոշոր հենակետերից մեկն է Դերաա նահանգում:


Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է սիրիացի հրամանատարներից մեկը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակը գրոհել է բնակավայրը երկու կողմից՝ հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից: «Սակրավորները սկսել են ազատագրված տարածքի զննումն ու ականազերծումը», - նշել է աղբյուրը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34174