Իրանը ԱՄՆ-ին կստիպի հրաժարվել պատժամիջոցներից կործանարար կախվածությունից. Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ամերիկացիները չափից ավելի են «տարվել» պատժամիջոցների սահմանմամբ, եւ Իրանը նրան կստիպի հրաժարվել այդ «կործանարար սովորությունից», հայտնում է ISNA գործակալությունը:


«Մենք բավարար ուժ ունենք ԱՄՆ-ին ցույց տալու, որ նա պետք է հրաժարվի իր կործանարար սովորությունից: Մեր կարծիքով՝ աշխարհը հանգել է այն եզրակացության, որ ԱՄՆ-ն պետք է հաղթահարի պատժամիջոցներից իր կախվածությունը»,- հայտարարել է Զարիֆը:


Նա հավելել է, թե արժի, որ Եվրոպան որոշի՝ ցանկանո՞ւմ են արդյոք աջակցել իրենց երկրներին եւ պաշտպանել իրենց նպատակները, թե՞ հետեւել ԱՄՆ-ին եւ նրա նախագահ Դոնալդ Թրամփին, որը «որոշ չափով հակասում է եվրոպական շահերին»:


«Իհարկե, չեմ կարծում, որ մենք կարող ենք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ կոնֆլիկտ ստեղծել: Սակայն նրանց միջեւ դատարկ տարածություն կա, որը մենք պետք է օգտագործենք, մենք նրանց հետ կապը խզելու անհրաժեշտություն չունենք»,- հայտարարել է Զարիֆը:


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ Իրանի նավթային հատվածի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կսկսեն գործել նոյեմբերի 4-ից, որից հետո այնտեղից նավթամատակարարումները կհամարվեն պատժամիջոցների խախտում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34121