Ռուսական АКРА վարկանիշային գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի տնտեսությունը 2018թ.-ին կաճի 1.5 տոկոսով, իսկ մինչև 2022թ.-ը ՀՆԱ-ի աճի տեմպը կհասնի 3.2 տոկոսի:
Ըստ զեկույցի, ամենազգալի աճը նկատվում է գյուղատնտեսության ոլորտում, որին հաջորդում է բեռանտար տրանսպորտը: Ադրբեջանական տնտեսության աճի վրա շարունակում է ազդեցություն ունենալ նավթային արդյունաբերության զարգացումը:
Նշվում է, որ ադրբեջանական տնտեսության համար խթան կհանդիսանան Հարավային գազային միջանցքի կյանքի կոչումը, որով Ադրբեջանից գազը Թուրքիայով կարտահանվի Եվրոպա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34027