Իսրայելը պնդում է Սիրիայի կողմից 1974 թվականին կնքված զորքերի տարանջատման համաձայնագրի հստակ կատարման շուրջ:
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով միջադեպը, որի ժամանակ իսրայելական զինվորականները սիրիական ռազմական ինքնաթիռ են խոցել:
«Ես բազմիցս ասել եմ եւ հստակ հասկացնել եմ տվել, որ մենք չենք կարող թույլ տալ նմանատիպ խախտումներ, մենք թույլ չենք տա ռազմական գործողությունների ներթափանցում մեր տարածք ո՛չ ցամաքից, ո՛չ օդից»,-հայտարարել է Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33968