ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ:


«Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:


Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Միրզոյանն ասել է, որ զգալի տեղաշարժեր արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունից և հեղափոխությունից հետո չեն ակնկալվում:


«Ակնկալվում են որոշակի սրբագրումներ Արևմուտքի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և բազմաթիվ այլ գործընկերների հետ: Մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները, որովհետև կարծում ենք՝ կա հսկայական պոտենցիալ, որը, ցավոք սրտի, իրացված չէ, և ժամանակը նոր պահանջներ է դնում, մասնավորապես Սիլիկոնային հովտի հետ կապված»,- ընդգծել է առաջին փոխվարչապետը:


Միրզոյանի խոսքով` և այս ամենը ոչ մի կերպ պետք չէ դիտարկել որպես Հայաստանի այլ գործընկերների և դաշնակիցների հետ ունեցած հարաբերությունների հաշվին արվող խորացում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33828