Ո՞րն է էական հայ-ռուսական հարաբերություններում. Դուգինի խոսքերը՞, թե՞ լուրջ գործոննները

Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալվում են որպես տագնապներ, ռիսկեր ու սպառնալիքներ կանխելու տեսանկյունից: Այս մասին Երեւանում հուլիսի 20-ին հայտարեց հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներին ու հնարավորություններին նվիրված համաժողովին հայտարարեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որի հետ չհամաձայնեցին համաժողովին մասնակից մյուս փորձագետները:


Ղազինյանի խոսքով, Ռուսաստանի հետ հրաբերություններում գերակշռում են ավելի շատ նեգատիվ ընկալումներն ու շեշտադրումները: “Երբ մարդկանց հարցնում ես, պետք են արդյոք հայ-ռուսական հարաբերությունները, կպատասխանեն՝ այո: Երբ հարցնում ես՝ ինչու, մարդիկ սկսում են թվարկել, որ գազը չթանկանա, որ մեր ապրենքներն առանց խնդիրների մուտք գործեն ռուսական շուկա եւ որ վերջապես չկորցնենք Ղարաբաղը”, - ասաց նա:


Նրա խոսքով, հանրային ընկալումներում Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկվում են որպես նաեւ նախորդ իշխանություններին արտաքին լեգիտիմություն հաղորդող երկիր: “Նախորդ իշխանությունները չունեին լեգիտիմություն երկրում, սակայն երբ ընկալվում էին Ռուսաստանում, այդպես լեգիտիմացվում էին նրանք”, - նշում է նա:


Մյուս կողմից նա անդրադառձավ ռուսաստանյան որոշակի փորձգիտական շրջանակներում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը որպես “դավաճանություն” դիտարկելու միտմանը:


“Ռուսաստանում պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված քայլ: Այս համագործակցությունը պետք է թույլ տա նաեւ զսպել Թուրքիայից բխող սպառնալիքները: Այստեղ, իհարկե, զսպող գործոն է նաեւ ՀՀ-ում տեղակայցած ռուսական ռազմաբազան”, - նշեց նա՝ մյուս կողմից բազայի գործունեության տեսանկյունից քննադատելով Փանիկում տեղի ունեցած միջադեպը:


Նա հույս հայտնեց, որ նոր պայմաններում, երբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, հնարավորություն է ստեղծվել վերաիմստավորել հայ-ռուսական հարաբերությունները՝ հասկանալով երկկողմ շահերն ու գտնելով առկա խնդիրների լուծումները:


Ռուսաստանցի վերլուծաբան, «Արտաքին քաղաքականություն» վերլուծական կայքի հիմնադիր եւ «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ծրագերի գծով տնօրեն Անդրեյ Սուշենցովը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է դիտարկել միջազգային լարված հարաբերությունների համատեսքտում: Խոսքը Ռուսաստան-Արեւմուտք, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին է:


“Հայ-ռուսական հրաբերությունները չի կարելի առանձնացնել այս հրթակներում ստեղծված անորոշություններից: Օրինակ, հարց է առաջանում ինչպես կշարունակվե հարաբերույունները Սիրայում Ռուսաստան-Իրան-Թուրքիա ստրատեգիական եռանկյունիում”, - նշեց նա ու անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին հավելեց, որ դրանք կախված կեն կոմպլեքս գործոններից, որոնք երկու պետությունները դարձնում են բնական դաշնակիցների:


Մեկնաբանելով հարաբերություններում առկա խնդիրները՝ Սուշենցովը դրանք բնական համարեց դաշնակից պետությունների համար: “Դրանք բնական են, եր պետք է քննարկել այդ խնդիրները, սակայն իմանալով այդ ծնդիրների էությունը եւ խորությունը”, - ասաց բանախոսը: Նա նաեւ հիշեցրեց, որ Ռոսաստանում բավականին նորմալ արձագանքեցին Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին իշխանության խաղաղ փոխանցման գործընթացին: “Սա մի փոքր նաեւ զարմանալի էր, քանի որ նման բան շատ քիչ է լինում”, - եզրափակեց նա:


Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը միանգամից հայտարարեց, որ դատելով Հայաստանի տարածաշրջանային դիրքից եւ առկա սպառնալիքներից, պաշտոնական Երեւանի համար ՆԱՏՕ-ական այլընտրանք գոյություն չունի: “Նախ ՆԱՏՕ-ում է գտնվում Թուրքիան , որը շատ ազգեցիկ անդամ է եւ այն ոչ միայն Հայաստանի հետ ունի խնդիրներ այլեւ պաշտպանում է Ադրբեջանին ԼՂ հակամարտությունում: Ի դեպ, Ադրբեջանն Արեւմուտքի համար դիտրակվում է որպես էներգետիկ այլընտրանք, ուստի սկալ է սպասել, որ ԼՂ հակամարտության հարցում Եվրոպան կլինի Հայաստանի կողմը”, -ասաց նա:


Նա անդրադարձավ նաեւ երկկողմ հարաբերություններում ընկալումների ասիմետրիային եւ այն փորձեց բացատրել Փանիկի միջադեպի կամ Դուգինի հայտարարություների օրինակներով: “Եթե Ռուսաստանում հարցում անցկացվի Փանիկի միջադեպի մասին, ապա հնարավոր է հասարակության 0,002% տոկոսը դրա մասին լսած լինի, իսկ Հայաստանում այդ թիվը կարող անցնել 90%-ը”, - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ռուսաստանյան անգամ որոշակի փորձագիտական շրջանակների հայտարարություններն ընկալվում են որպես Կրեմլի դիրքորոշում:


“Դուգինին կամ նման այլ փորձաետների Ռուսաստանում վերաբերում են որպես մի փոքր ցնդած մարդկանց: Ընդհանրապես պետք է հասկանալ, որ Ռուսաստանի անունից կարող է խոսել երկու մարդ՝ Պուտինը եւ Լավրովը”, - եզրափակեց նա՝ հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար մնում է շատ կարեւոր պետություն:


Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, հայ-ռուսական իրական քաղաքական հարաբերությունները որեւէ կապ չունեն դրանց հանրային ընկալումների կամ մեկնաբանությունների հետ: “Հայ-ռուսական հարաբերությունները պայմանվորված են շատ կոնկրետ գործոններով, ոչ թե Դուգինի հայտարարություններով կամ այս կամ այն բազայի զինվորի կրակոցներով: Այդ գործոններն են՝ Ռուսաստանից մատակարարվող գազը, անվտանգության հարցում Հայաստանի կարիքները, ուրանը, տրանֆերտները եւ այլ: Քանի դեռ կան այս գործոնները, հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին են մոտավորապես այսօր”, - նշեց նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33823

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel