Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախի ՊՆ

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:


Նշվում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել:


«Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33749