ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպի ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների հետ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները: Օրակարգում է ԵԱՏՄ անդամ պետությունների թվային օրակարգի զարգացումը, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը, մաքսային հարցեր և այլն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33688