Մոսկվան ակնկալում է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը դուրս կբերի հարաբերությունները ճգնաժամից

Մոսկվան ակնկալում է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը թույլ կտա դուրս գալ հարաբերություններում առկա ճգնաժամից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նաև նշել է, որ հանդիպումից հետո համատեղ գրավոր հայտարարություն չի արվի, թեև նախագահները հանդես կգան ասուլիսով:

«Ծրագրված չէ որևէ գրավոր հայտարարությամբ հանդես գալ: Դա նման հանդիպումների ձևաչափին բնորոշ չէ: Երկրների ղեկավարները մտադիր են համատեղ մամուլի ասուլիս անցկացնել, որի ժամանակ հանդես կգան հայտարարություններով, բայց միայն բանավոր»,-ասել է Պեսկովը:

Նշենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները կհանդիպեն արդեն այսօր Հելսինկիում: Նախատեսվում է, որ հանդիպումը կտևի երեք ժամ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33655