Ադրբեջանի արևմուտքում ձերբակալվել է անկարգությունների 11 մասնակից

Ադրբեջանի արևմուտքում ձերբակալվել է Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների 11 մասնակից, ասվում է երկրի ՆԳՆ-ի, գլխավոր դատախազության և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ:

Երեքշաբթի Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանները կանխել են ոչ արտոնագրված հանրահավաքի անցկացում՝ Գյանջա քաղաքում, մոտ 40 մարդ ձերբակալվել էր: Հրմշտոցի ժամանակ երկու ոստիկան մահացել էր: Հանրահավաքի մասնակիցները հանդես էին գալիս Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ հարձակման մասնակիցների աջակցությամբ:

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:

«Ձերբակալվել է հանցագործության 11 մասնակից, որից մեկը ոչնչացվել է», - ասվում է հայտարարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33630