Օգոստոսի 1-ից 10 հազար բուժաշխատողի աշխատավարձը կբարձրանա 15 տոկոսով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը, նրա խոսքով, կհետաքրքրի շուրջ 10 հազար բուժաշխատողների:

«Բյուջետային միջոցների ներքին տնտեսումների շնորհիվ օգոստոսի 1-ից բարձրանալու են պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների ու միջին բուժանձնակազմի աշխատավարձերը մոտ 15 տոկոսով: Խոսքը շուրջ 700 մլն դրամի մասին է, որը կարողացել ենք տնտեսել»,- հայտարարեց առողջապահության նախարարը:

Նախարարը նշեց, որ այս բարձրացումը շարունակական կլինի, այդ ուղղությամբ աշխատելու են և մոտ ապագայում հավելյալ տեղեկատվություն կտրվի:

Արսեն Թորոսյանը հավաստիացրեց, որ ռադիկալ փոփոխությունների պետք է ենթարկեն առողջության առաջնային պահպանման օղակը, կմտածեն մեխանիզմներ, որպեսզի բժիշկների փոխհատուցումը լինի ոչ միայն մարդաշնչով, այլ կատարողականի վրա հիմնված:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33611