ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Արցախի Հանրապետություն:
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նա այցելել է առաջնագիծ, որտեղ սպայական կազմի, զինվորների հետ քննարկել են մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:
«Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»,- Facebook-յան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33588