Երևանի ավագանին քաղաքապետ կընտրի հուլիսի 16-ին՝ երկուշաբթի:
Ավագանու ՀՀԿ խմբակցության կողմից ընտրված այդ օրը հաստատվեց քվեարկությամբ, թեպետ ավագանու անդամներից միայն 34-ն էին կողմ, դեմ՝ 11-ը: Եվս մեկ ավագանու անդամ ձեռնպահ քվեարկեց:
Նշենք, որ Ելք խմբակցությունն առաջարկում էր օգոստոսի 8-ին ընտրել քաղաքապետ:
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է Կամո Արեյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33546