Թուրքիայի և Ադրբեջանի ավանդական հարաբերությունները փոփոխության չեն ենթարկվելու ո՛չ մոտակա ժամանակներս, ո՛չ էլ ապագայում: Դրանք հիմնված են մեկ ազգ` երկու պետություն բանաձևի վրա: Այդ մասին, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Բաքու, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն:
Նա նշել է, որ այդպիսի հեռահար հարաբերությունների զարգացումը դիվիդենտներ է բերում երկրներին նաև միջազգային մակարդակում:
Ըստ նրա, երկրները մաշտաբային նախագծեր են իրականացնում, ինչից էլ կախված է Թուրքիայի ու Ադրբեջանի անվտանգությունն ու տարածաշրջանային կայունությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33436