Հուլիսի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ուկրաինական զինուժի գլխավորությամբ Սև ծովում ընթանալու են ծովային զորավարժություններ։
Մասնակցելու է 17 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Վրաստանը, Լիտվան, Լատվիան, Նորվեգիան, Ռումինիան, Մոլդովան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Դանիան, Հունաստանը և Շվեդիան։
Զորավարժությունների նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը վերոնշյալ երկրների ռազմածովային ուժերի միջև:
Թուրքիան այդ զորավարժություններին ներկայացված կլինի 1 «TCG Yavuz» ֆրեգատով (ռազմանավ), «TCG Yıldıray» տեսակի սուզանավով։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33431