ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու:
Այս մասին ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, հայտնում է ՀԺ-ն: Նրա խոսքով՝ Խաչատուրովը ծանուցումը ստացել է եւ նշել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երկրում չէ եւ խոստացել է հարցաքննության ներկայանալ հուլիսի վերջին:
Մեր տեղեկություններով, Խաչատուրովը սույն գործի շրջանակներում կհարցաքննվի վկայի կարգավիճակով: Նա 2008-ի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը։
Այս գործով որպես վկա հարցաքննության է հրավիրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ 2008-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33414