Տարոն Մարգարյանը հրաժեշտի հանդիպում է կազմակերպել քաղաքապետարանի աշխատակազմի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է կազմակերպել քաղաքապետարանի աշխատակազմի հետ։ Այս մասին հայտնում է Հրապարակը:


Նպատակը իր հրաժարականի մասին հայտնելն էր։ Ի դեպ, ամեն երկուշաբթի քաղաքապետարանում ժամը 11։00-ին տեղի էր ունենում գործակարգավարական նիստ։ Այս անգամ այդ նիստը տեղափոխվել էր ժամը 14։00։ Ժամը 14։30-ին, երբ նիստն ավարտվեց, և նիստի մասնակիցները դահլիճից իջան ներքև, նրանց մի մասը՝ հիմնականում կանայք, արտասվելով և հուզված դուրս եկան Տարոն Մարգարյանի հետ հանդիպումից։


Այնուհետև քաղաքապետի մոտ են բարձրացել Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33386