Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,-ասվում է գրառման մեջ:
Յուրի Ջորկաեֆը հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մասնակցել է Լեգենդների խաղին՝ Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների հանդիպմանը, որին մասնակցել են բազմաթիվ հանրահայտ ֆուտբոլիստներ:
Հանդիպումը նվիրված էր Երևանի 2800-ամյակին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33358