Թուրքիան Ուկրաինային կմատակարարի անօդաչու ավիացիոն համալիրներ, կողմերը նաև պայմանավորվել են ստեղծել համատեղ ձեռնարկություն: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի և պաշտպանության կայքում:
Անկարայում կայացել է ուկրաինա-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նիստ: Ինչպես նշվում է, կողմերը պայմանավորվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը մատակարարել առաջատար տեխնոլոգիաներ ու կապի ոլորտում ծրագրային ապահովումներ և ստորագրել են համապատասխան փաստաթուղթ:
Ստորագրվել է նաև հուշագիր Կիևին անօդաչու ավիացիոն համալիրների մատակարարման և համատեղ ձեռնարկության ստեղծման մասին: Թուրքական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել «Ան-178» տրանսպորտային ինքնաթիռների գնման հարցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33267