Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը:

1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար, և այն ընդունվեց գրեթե միաձայն: Սահմանադրությունն էր, որ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատելով իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:

1995 թվականից հետո ՀՀ-ում երկու անգամ Սահմանադրություն է փոխվել` 2005 և 2015 թվականներին: Վերջին բարեփոխումների արդյունքում Հայաստանը նախագահական հանրապետությունից անցում կատարեց խորհրդարանական հանրապետության:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33248