Թուրքիան կշարունակի լինել ԵՄ-ի գործընկերը. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ կշարունակի լինել ԵՄ-ի գործընկերն այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են միգրացիան, անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը և ահաբեկչության դեմ պայքարը:


Այդ մասին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:


Նշենք, որ Թուրքիայում կայացել են նախագահական ընտրություններ, որոնցում 52,5 տոկոս ձայնով հաղթել է Էրդողանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32864