Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել հնարավորինս արագ վերացնել արտակարգ դրության ռեժիմը:
Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Մաասը լրագրողներին ասել է, որ նման քայլը կարող է բարելավել Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունները: Նրա խոսքով, Գերմանիան պատրաստ է ընդունել եւ հարգել Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ Էրդողանն ընտրություններից առաջ իր հաղթանակի դեպքում խոստացել էր վերացնել արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32844