ՌԴ-ից ժամանած հայ գործարարները ներդրումներ կկատարեն. ՀՀ նոր իշխանությունը նրանց ոգեշնչել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների:

«Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, որ հետևել եք իրադարձություններին, ենթադրում եմ՝ ձեզնից ոմանք նույնիսկ հնարավոր է անմիջական մասնակցություն ունեցած լինեն դրանց: Ձեր այս ներկայացուցչական այցը վկայում է, որ հետաքրքրված եք նաև գործընթացի շարունակությամբ: Հիմա, երբ փոփոխությունները տեղի են ունեցել՝ կարևոր է, որ համատեղ ջանքեր գործադրենք դրանց դրական արդյունքները երաշխավորելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօր Հայաստանում ամենաակտիվ գործընթացը, որ տեղի է ունենում՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, ինչը պետք է հետագա զարգացումների համար անհրաժեշտ դաշտ ապահովի:


Վարչապետը հույս է հայտնել, որ այդ գործընթացը կդառնա ապացույցն այն բանի, որ ՀՀ նոր իշխանությունները տրամադրված են Հայաստանում ապահովել օրինականություն և գործողությունների հավասար դաշտ բոլորի համար:

«Հույս ունենք, որ այս գործընթացի արդյունքում դեպի Հայաստան ներդրումներ կհոսեն: Մեր ընկալումը հետևյալն է, որ ներդրողները ստանան ռեալ շահույթ, օգուտներ և նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը: Ընտրվելով վարչապետ՝ հանդիպում եմ ունեցել գործարար շրջանակների հետ և ասել, որ նրանք այլևս ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, դրանք ՀՀ-ում այլևս չեն գործելու, ինչը ևս մեկ ազդակ է ու խթան, որպեսզի գործարար դաշտը բարելավվի»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանից մարդիկ հեռացել են ոչ միայն սոցիալական անարդարությունների բերումով, այլև այն պատճառով, որ հավասար հնարավորություններ չեն ստեղծվել բոլորի համար:


«Այսօր այդ խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են և մենք բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու և աշխատելու մեր հայրենիքը շենացնելու ուղղությամբ: Ընդ որում, սկզբունքային եմ համարում հենց ձեր կողմից արած շեշտադրումը, որ բավական է Հայաստանը դիտել որպես բարեգործություն անելու օբյեկտ: Մենք անկեղծ ենք մեր ցանկության մեջ, ուզում ենք, որ գաք՝ ներդրում անեք, որ շահույթներ ունենաք: Ամենակարևորը վստահությունն է, հույս ունեմ՝ վստահ եք, որ այն ինչ ասում եմ՝ այն է, ինչ կա իմ մտքում, այն է, ինչ կա իմ սրտում, իմ հոգում: Համոզված եմ, որ ձեր օգնությունը լինելու է, որովհետև մեր անկեղծ կոչին հետևել է անկեղծ արձագանք, որովհետև ի՞նչն է ստիպել ձեզ այսօր գալ այստեղ՝ ոչինչ, միայն օգնելու անկեղծ ցանկությունը և շնորհակալ եմ այդ ցանկության համար: Մենք ամեն ինչ կանենք, որ անկեղծ օգնելու այդ ցանկության մեջ ոչ մի հիասթափություն չապրեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործարարներն ընդգծել են, որ հայրենիք են ժամանել կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնց ուղղությամբ կանցկացնեն քննարկումներ: Նրանք վստահություն են հայտնել, որ տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի արդյունքում կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը և այդ ուղղությամբ կառավարության առաջիկա ծրագրերին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32835

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel