Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 25-ին ընթացող դատաքննության ընթացքում քննվում է Վահան Շիրխանյանին կալանքից ազատելու միջնորդությունը։


Հիշեցնենք, Շիրխանյանի խափանման միջոց փոխելու վերաբերյալ երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։


Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը դրական պատասխան տվեցին դատավորի հարցին՝ պնդում են արդյոք նրանք իրենց երաշխավորությունը։


Մեղադրող դատախազը չառարկեց միջնորդությանը։ «2 պատգամավորի անձնական երաշխավորությունները բավարար հիմք են Շիրխանյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու համար»,–ասաց նա։


Պաշտպանական կողմը ևս միացավ միջնորդությանը, և Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից։


Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն` Վահան Շիրխանյանը, Արթուր Վարդանյանը և մյուս 18 ամբաստանյալները մեղադրվում են զինված խումբ կազմակերպելու ու դրան անդամակցելու համար։


Խմբում ներգրավված անձինք ձերբակալվել էին 2015թ. նոյեմբերի 25-ին` ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության արդյունքում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32825