ՌԴ-ն և Ադրբեջանը ցանկանում են վերադառնալ միջազգային ավտոմոբիլային ազատ տարանցման մասին համաձայնագրին: Այդ մասին հայտարարել է Պետդումայի տրանսպորտի և շինարարության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը:
Նա նշել է, որ ՌԴ-ից Ադրբեջան տարանցումը պետք է լինի ազատ` առանց թույլտվության համակարգի:
Ըստ նրա, դա թույլ կտա ավելացնել բեռների տարանցման ծավալներն Իրանից` Ադրբեջան և ՌԴ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32807