Էրդողանը կարողացավ հենց առաջին փուլում հաղթել Թուրքիայի նախագահական ընտրություններում, քանի որ ընդդիմությունը չկարողացավ միասնական թեկնածույով հանդես գալ: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Թողրուլ Իսմայիլը:
Ըստ նրա, Էրդողանը քարոզարշավի ընթացքում շեշտը դրեց Իրաքում և Սիրիայում քրդերի դեմ տարած հաղթանակների վրա:
Նրա խոսքով, հաղթանակից հետո Էրդողանը պետք է ակտիվորեն զվբաղվի թուրքական տնտեսությունում առկա խնդիրներով ու արտաքին քաղաքական հարցերով:
Փորձագետը հավելել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները շարունակելու են զարգանալ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32804