Ադրբեջանն ու Իրանը բանակցություններ են վարում երկու երկրների մայրաքաղաքները միավորող երկաթգծային հաղորդակցության ստեղծման շուրջ: Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթգծերի ներկայացուցիչ Միր Հասան Մուսավին:
Մուսավին նշել է, որ կողմերը պատրաստ են արագ լուծել իրավաբանական և մաքսային հարցերն ու սկսել այն կյանքի կոչել:
Ըստ նրա, այդ ուղղությունը կբացվի Ռեշտ-Աստարա ուղղության կյանքի կոչումից հետո:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32794