Էրդողանը խորհրդարանաում մեծամասնություն չստանալու դեպքում չի բացառել կոալիցիան

Թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) կարող է բանակցություններ վարել կոալիցիայի ձևավորման ուղղությամբ, եթե կիրակի օրը կայանալիք ընտրություններում չապահովի խորհրդարանական մեծամասնություն:


Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ և կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաղորդում է Reuters- ը:  «Եթե 300-ից պակաս տեղ ստանանք, ապա հնարավոր է՝ կոալիցիա փնտրենք»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ դրա հավանականությունը «շատ ցածր է»:


ԱԶԿ-նընտրություններից առաջ դաշինք ձևավորեց «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Շարժման առաջնորդ Դևլեթ Բահչելին ասել է, որ հնարավոր է՝ ևս մեկ ընտրություն տեղի ունենա, եթե ԱԶԿ-ի հետ իրենց միությունը չկարողանա մեծամասնություն կազմել խորհրդարանում քվեարկությունից հետո:


Հարցումները ցույց են տվել, որ իշխող կուսակցության և ընդդիմության արդյունքները կարող են շատ մոտ լինել, և ԱԶԿ-ն կարող է կորցնել մեծամասնությունը խորհրդարանում, որը բաղկացած է 600 պատգամավորներից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32739