Բաքուն զորահանդեսի ընթացքում կցուցադրի նորագույն զինատեսակներ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Նա նշել է, որ խոսքն առաջին հերթին գնում է ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների մասին: Բացի այդ, զորահանդեսին ցուցադրվելու են «Ми-24», «Ми-24 Г», «Ми-35» ուղղաթիռներ, սակայն նորությունը հենց Bell-412, որն այժմ օգտագործվում է երկու երկրներում Իտալիայում ու Ադրբեջանում:
Նրա խոսքով, այդ ուղղաթիռի արժեքը կազմում է երեք միլիոն դոլար: Ռազմական փորձագետը նշել է, որ զորահանդեսին կցուցադրվեն բելառուսական Պոլոնեզներն ու իսրայելական Լորա համակարգը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32698