Թուրքական բանակը պայմանագրային հիմունքներով կգործի

Թուրքիայում շարունակվում է պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք մասնավորապես նախատեսում են բանակի անցումը պայմանագրային հիմունքներին, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ Անկարան հիմնվում է ռազմական կոնցեպցիաների վրա, որոնք ենթադրում են ոչ միայն պաշտպանության համակարգի ամրապնդում և ռազմական տեխնոլոգիաների կատարելագործում, այլև հնարավոր սպառնալիքների պարագայում որոշակի քայլեր։

Թուրքական հատուկ նշանակության ջոկատում շարունակվող բարեփոխումների շրջանակում արդեն շատ են պայմանագրային զինծառայողները։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ միայն վերջին երկու տարում թուրքական բանակը համալրվել է 45273 պայմանագրային սերժանտներով։ Իսկ Թուրքիայի մի շարք նահանգներում միայն պայմանագրային զինծառայողներ են։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32666