Ադրբեջանը հունիսի 26-ի զորահանդեսի ընթացքում կցուցադրի հակահրթիռային վահանի համակարգը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Նա նշել է, որ իրենք ունեն հրթիռա-հրետանային հեռահար խոցման համակարգեր: Զորահանդեսին կցուցադրվի նաև ՀՕՊ վահանը` շատերն ասում են, որ Ադրբեջանը չի կարող այդպիսի համակարգ ունենալ, սակայն մենք դա կցուցադրենք:
Ըստ նրա, Իլհամ Ալիևի հրամանով ադրբեջանական բանակը պատրաստվում է իրական մարտական գործողությունների` Ադրբեջանի բանակը 90%-ով ավտոմատացված համակարգի է անցել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32644