Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու նախագահ Էրդողանը: Սոցհարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը կազմում է ավելի քան 47%: Ես կարծում եմ, նա հաղթանակ կտանի հենց առաջին փուլում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սեմյոն Բաղդասարովը:
Ըստ նրա, Էրդողանը մեծ հաջողությունների է հասել արտաքին քաղաքական դաշտում`նա փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունն ու դա դուր է գալիս հասարակության զգալի հատվածին:
Նրա խոսքով, Էրդողանը խուսանավում է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև` օկուպացրել է Սիրիայի զգալի հատվածը, ցանկանում է չեղարկել Լոզանի պայմանագիրն ու հավակնություններ ունի Իրաքի և Սիրիայի հյուսիսում, Բաթումում, Էգեյան ծովում և այլն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32635